Վաճառքի ռազմավարական ուղղություններ խորհրդատվական և մարքեթինգային գործակալությունների համար
Խորհրդատվական ոլորտում, որտեղ մրցակցությունը զարգանում է ֆանտաստիկ արագությամբ, իսկ հաճախորդների պահանջները անընմեջ փոփոխվում, կարևոր է ընդունել նոր տեխնոլոգիաների և հաճախորդի անհատականացման դերը:
Հասկանալով հաճախորդների կարիքները տվյալների վերլուծության միջոցով և ձևավորելով երկարաժամկետ հարաբերություններ՝ խորհրդատվական գործակալությունները կարող են ոչ միայն պահել և ներգրավել նոր հաճախորդներ, այլև դիրքավորվել որպես վստահելի խորհրդատուներ:
Խորհրդատվական և աութսորսինգ ընկերությունների տեսակները
Խորհրդատվական
Իրավաբանական և հաշվապահական
Մարքեթինգ և գովազդ
ՏՏ և ծրագրային ապահովում
Ձեր իրավաբանական կամ հաշվապահական բիզնեսը կարիք ունի՞ վաճառքի պլանավորման և ռազմավարության
Այն իրավաբանական և հաշվապահական ընկերությունները, որոնք ցանկանում են ավելացնել իրենց եկամուտը, պետք է առաջնահերթություն տան վաճառքի ռազմավարական պլանավորմանը:
Այս մոտեցումը օգնում է ծառայությունների, ինչպիսիք են իրավաբանական խորհրդատվության, աուդիտի, հարկային նախապատրաստման և խորհրդատվության մատուցման գործընթացի կատարելագործմանը՝ նպաստելու, որ այդ ընկերությունները արդյունավետորեն հասնեն և սպասարկեն իրենց թիրախային հաճախորդներին:
Ընկերությունների համար վաճառքի պլանավորման և ռազմավարության ծառայությունը բաղկացած է մի շարք քայլերից, որոնք են՝
Քայլ 1. Հաճախորդի կարիքների հետազոտություն
Քայլ 2. Շուկայի վերլուծություն
Քայլ 3. Չափելի նպատակների սահմանում (KPIs)
Քայլ 4. Գործողությունների պլան (օրական, ամսական, տարեկան)
Քայլ 5. Ռիսկերի կառավարում
Քայլ 6. Ռեսուրսների գնահատում
Քայլ 7. Ռազմավարության իրականացում
Հետևելով այս քայլերին, իրավաբանական և հաշվապահական ընկերությունները կարող են բացահայտել բիզնեսի աճի ամենամեծ ներուժ ունեցող ծառայություններն ու շուկաները: Խելացի պլանավորումը բարձրացնում է գործառնական արդյունավետությունը մինչև 35%։
Անհատականացված B2B վաճառքի թրեյնինգ ՏՏ վաճառքի մասնագետների համար
Sales4UP վերապատրաստման ծրագիրը հարմարեցված է ՏՏ վաճառքի մասնագետների համար, ովքեր վաճառում են ծառայություններ կամ ապրանքներ՝ սովորեցնելով նրանց արդյունավետ վաճառել ՏՏ լուծումները: Այն կենտրոնանում է նպատակային վաճառքի տեխնիկայի, ՏՏ արտադրանքի ընկալման և հաճախորդների հետ ամուր հարաբերություններ կառուցելու վրա: Մասնակիցները գործնական վարժությունների միջոցով սովորում են, թե ինչպես ճիշտ բավարարել հաճախորդների կարիքները՝ բարելավելով վաճառքի պրոցեսները։
Triathlon-ը վաճառքի հմտությունների զարգացնման լավագույն այլընտրանքային միջոցն է օնլայն վիդեո դասերի և վարժությունների միջոցով:
Կապ մեզ հետ
Ինչպե՞ս արդյունավետ կառավարել մարքեթինագային գործակալությունների բիզնես գործընթացները՝ օգտագործելով CRM համակարգ:
Մարքեթինգային ոլորտում գործընթացների կառավարումը վճռորոշ դեր ունի բիզնեսի հաջողության գործում: Pipedrive CRM համակարգն առաջարկում է ամբողջական գործիքակազմ՝ բիզնես գործընթացների համար:
Pipedrive CRM համակարգը կարող է օգնել խորհրդատվական և մարքեթինգային գործակալություններին պարզեցնել ադմինիստրատիվ աշխատանքները, հետևել հաճախորդներին՝ ըստ տարբեր փուլերի և տրամադրել հարմարեցված ծառայություններ՝ ներառյալ վերլուծություններ։
Արդյունքում, ընկերությունները կարող են ունենալ վաճառքի արդյունավետության բարձրացում, data-driven որոշումներ և բարելավված կառավարման համակարգ։
Ինչու՞ ընտրել մեզ
Աճի բազմաթիվ լուծումներ շուկայի առաջատարների համար
Ռազմավարական աճ պրոֆեսիոնալ մասնագետների միջոցով
Բիզնեսի զարգացում՝ շարունակական նորարարությամբ
Հաջողված նախագիծ․ Preezma ընկերություն
Preezma-ն, լինելով ՏՏ աութսորսինգ և աութսթաֆինգ ընկերություն, և հիմնական ուղղությունը լինելով B2B հատվածում, Stamina-ն իրականացրել է՝
- Վաճառքի և մարքեթինգի գործընթացների վերլուծություն
- Վաճառքի պլանավորում՝ ըստ երկրների, որտեղ գործունեություն են ծավալում
- Աշխատակիցների ցանկալի քանակի հաշվարկ և ինչ ռազմավարությամբ պետք է սկսել աշխատանքը հաճախորդի հետ
- Սկսած LinkedIn-ից, սառը զանգերից և Email marketing ռազմավարությունների իրականացումից մինչև
- CRM համակարգի ներդրում և ուսուցում
- Pipedrive CRM համակարգի Prospector գործիքի ակտիվացում, որի միջոցով գեներացվում են նոր լիդեր
Քանի որ ՏՏ ոլորտում վաճառքի ցիկլը տևում է 2-4 ամիս, Stamina-ն ստեղծել է վաճառքի բոլոր փուլերը և հաջորդականությունը, ներառյալ լիդերի գեներացումից մինչև գործարքի փակման փուլը:
Կապ մեզ հետ
Եթե ցանկանում եք ավելին իմանալ, թե ինչպես Stamina-ն կարող է հավելյալ արժեք ստեղծել Ձեր խորհրդատվական ընկերության համար, կարող եք ամրագրել անհատական խորհրդատվություն